Վերջին տարիներին ԲՈւՀ դիմած և ընդունված անձանց տոկոսների տատանումները անհանգստանալու տեղիք են տալիս։ Ինչպես նշում է IPWR(Institute for War & Peace Reporting)-ը 2022թ․-ին 21,761 վճարովի տեղերից 15,243-ը մնացել են թափուր (նյութի հղումը՝ այստեղ)։ “JAM News․net”-ում հրապարակված մեկ այլ նյութի համաձայն, 2024թ.-ի ընդունելության միասնական քննությունների արդյունքում 5000 տեղ մնացել է թափուր, իսկ որոշ մասնագիտություններ ընդհանրապես ոչ մի դիմորդ չեն ունեցել (նյութի հղումը՝ այստեղ)։ Ըստ Pan.am-ում հրապարկված մեկ այլ նյութի, 2025թ․-ի սեպտեմբերի դրությամբ, 2025-2026 ուս․ տարվա ընդունելության արդյունքների համաձայն, բակալավրի շուրջ 25 ծրագրեր մնացել են անտեսված (նյութի հղումը՝ այստեղ)։
Ավագ դպրոցների աշակերտների և քոլեջների ուսանողների որոշ մասը այլևս չի ցանկանում շարունակել իրենց կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում մի քանի պարզ պատճառով՝
-
ԲՈւՀ-երում տրամադրվող կրթությունը պրակտիկ գիտելիքներ չի տալիս, հետևաբար ԲՈւՀ-երում ստացած կրթությունը չի պատրաստում ուսանողներին աշխատաշուկա մտնելուն,
-
Հիմնվելով ավագ սերնդի դառը փՀորձի վրա, ապագա դիմորդները չեն ուզում ծախսել իրենց կյանքի 4-6 տարիները ԲՈւՀ-երում սովորելու վրա, որպեսզի տարիներ անց չկանգնեն կոտրած տաշտակի առջև,
-
Դեռահասների կարծիքով կարճաժամկետ դասընթացներն ավելի ճիշտ ներդրում են իրենց ապագայի համար, քանի որ դրանք զարգացնում են կոնկրետ հմտություններ և տալիս են ոլորտում առկա ժամանակակից միտումներին համապատասխան գիտելիքներ։
Այսքանից հետո ծագում են մի շարք հարցեր, ինչպիսիք են՝
-
Որքանո՞վ են ԲՈւՀ-երում ուսուցանվող կրթական ծրագրերը համապատասխանեցվում օրեցօր փոփոխվող շուկայի պահանջներին,
-
Ինչպե՞ս է ՀՀ ԿԳՄՍ-ն պատրաստվում լուծել այս և սրան հետևող մի շարք այլ խնդիրները,
-
Ինչպե՞ս է ՀՀ ղեկավարությունը պատրաստվում եկող սերնդի համար որակյալ բարձրագույն կրթություն ապահովել։
Հեղինակ ՝ Մարի Մեսրոպյան
Գաղտնիք չէ, որ տնտեսապես կայուն և զարգացած երկրի հիմնաքարը կիրթ հասարակությունն է։ Իսկ ՀՀ-ում առաջարկվող ներկայիս ԲՈւՀ-ական կրթությունը բացահայտ թերանում է ուսանողներին խորքային գիտելիքներ փոխանցելու և նրանց քննադատական մտածողությունը զարգացնելու հարցում։