Յուրաքանչյուր ազգ ունի իր ապագան կերտող սերունդ։
Մենք՝ հայերս, հազարամյակների պատմություն ունենք․
միշտ փոքր ենք թվացել աշխարհին, բայց միշտ հաղթել ենք մեծերին։
Մեզ հաղթել չի կարողացել ոչ մի ուժ, քանի որ ամեն սերունդ եկել է ավելի իմաստուն, ավելի խիզախ և ավելի պատրաստ՝ զարգացնելու Հայաստանը։
Այսօր սկսվում է նոր ժամանակաշրջան։
Սա Generation Next-ի դարաշրջանն է՝ երիտասարդների, ովքեր չեն վախենում երազել մաշտաբային, չեն վախենում վեր կենալ ու թռչել։
Նրանք չեն սպասում փոփոխություններին․ նրանք են դառնում փոփոխությունը։
Այս համոզմունքով էլ ծնվեց GNEXT Academy–ն։
Տեղ, որտեղ գիտելիքը դառնում է ուժ, գաղափարը՝ գյուտ, իսկ երազանքը՝ իրականություն։
Այստեղ մենք ձևավորում ենք այն սերնդին, որը կստեղծի Հայաստանում ուժեղ բիզնեսներ, նորարարական մտածողությամբ առաջնորդներ և տեխնոլոգիական լուծումներ, որոնք կփոխեն աշխարհը։
Մենք հավատում ենք, որ Հայաստանի ամենամեծ հաղթանակները դեռ առջևում են։
Դրանք կերտելու են նրանք, ովքեր այսօր ընտրում են զարգացում, քաջություն և մեծ նպատակներ։
G-Next Academy–ն այն հարթակն է, որտեղ երիտասարդության ուժը ստանում է թևեր։