Նախորդ օրը բժիշկ ընկերներիցս մեկի հետ էի զրուցում քպ-ի նախընտրական քարոզարշավ հանդիսացող բժշկական ապահովագրության մասին:
Պարզվում է, որ այդ «անվճար բուժումը» ոչ թե ապահովագրության միջոցներից է վճարվում, այլև

պարզապես չի վճարվում և իրականացվում է բժիշկների հաշվին՝ նրանց ստիպելով գրեթե անվճար ծառայություններ մատուցել այցելուներին՝ ամեն ծառայությունը գնահատելով սիմվոլիկ 300-ական, 500-ական, 800-ական դրամներով:
Ու էս ֆոնին առնվազն տարօրինակ է, որ որոշ բժիշկ կոչվածներ այդքան մեծ հիացմունքով քպ-ի նախընտրական գովքին են միացել. տրամաբանությունը հուշում է, որ նրանք անում են դա նյութական կամ ոչ նյութական (պաշտոն, բիզնես, արտոնություններ) ընտրակաշառքի դիմաց:
Դե իսկ իմ գնահատականը սրանց գործունեությանը վաղուց է տրված. շեղումնաբանության դոկտորներ՝ իրենց գերագույնի հետ միասին: Ցանկացած հանրօգուտ քարոզ՝ սրանց գործնականի բառարանով թարգմանված, նշանակում է տարվող ագիտացիայի ՃԻՇՏ ՀԱԿԱՌԱԿԸ:
ՀԳ Իսկ այն բժիշկները, ովքեր չեն միանա քպ-ի նախընտրական քարոզարշավին և ձայներ չեն բերի քպ-ին, թող վարդի թերթիկներ ուտեն
