Բժիշկների աշխատավարձերը կկրճատվե՞ն․ նոր սկանդալային նախագիծ
Մեր ձեռքի տակ է հայտնվել Առողջապահության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված մի նախագիծ, որով նախատեսվում է բժիշկների աշխատավարձերի կրճատում։ Վճարումը, ըստ տվյալ նախագծի, պետք է իրականացվի ինչ-որ տոկոսային հաշվարկներով, որի հանրագումարում բժիշկները ստանալու են շատ ավելի քիչ աշխատավարձ, քան այժմ։ օրինակ, հաշվարկը դե ֆակտո վիրաբույժի բաժինը վճարվող գումարից կդարձնի 15 տոկոս:
Մեզ հետ կապի են դուրս եկել տարբեր բժիշկներ՝ վիրաբույժներ, անեսթեզիոլոգներ և այլն, որոնք տեղեկացրել են խնդրի մասին։ Կից տեղադրում ենք տվյալ նախագիծը, որի մեջ ներկայացված են «տոկոսային հաշվարկները։
Ավելին՝ մեզ նաև հայտնեցին, որ բացի այս նախագծից, հիվանդանոցների սեփականատերերն էլ իրենց հերթին են նախատեսում իրականացնել աշխատավարձերի կրճատում 15-20 տոկոսով, քանի որ համարում են մարդիկ միևնույն է` գալու են հիվանդանոց` ինչ կարևոր է, թե որ բժշկի մոտ: Այսպես է առողջապահության պարող նախարարը հոգ տանում սեփական ոլորտի մասին։
Նախագիծ