Արդեն որերորդ անգամ պոկիկլինիկայի բժիշկները բողոքում են, որ 15 րոպեն բավարար չէ մեկ բուժառուին սպասարկելու համար։
Ինքս էլ քանի անգամ արդեն համոզվում եմ դրանում։ Նախ երբեք հնարավոր չի լինում քո գրանցված ժամին մտնել բժշկի մոտ, քանզի նախորդ բուժառուի հետ աշխատանքը դեռ ավարտված չի լինում, իսկ երբ արդեն բժշկի մոտ ես, 3-4-5+ անգամ այլ բուժառուներ են մտնում սենյակ տարբեր հարցերով, ու բոլորի հարցերին պատասխանելու համար այդքան անգամ բժիշկը ստիպված է ընդատել քո հետ կապված ասելիքն ու անելիքը։ Իսկ ինչ-որ պահի արդեն սենյակի եռուզեռը հոլիվուդյան կինոստուդիա է հիշեցնում։
Բացի դրանից, բժիշկներն աշխատում են փոքր էկրանով նոութբուքներով, բնականաբար կռանում են, որ տեսնեն էկրանի բովանդակությունը, իսկ դա նշանակում է, որ ինչ-որ պահի այդ մարդիկ կռացած աշխատելուց առողջական խնդիրներ կունենան։ Թերևս, բժիշկներին մեծ էկրաններով համակարգիչներ են հարկավոր։
Աղբյուր