Կան մարդիկ, ովքեր ասում են․
«Բժիշկ եք… մի քիչ էլ մարդկանց համար արեք անշահախնդիր»։
Այո՛։
Ես արել եմ։
Ես անում եմ։
Եվ շարունակելու եմ անել, երբ տեսնեմ դրա անհրաժեշտությունը։
Իմ պրակտիկայում շատ եմ օգնել առանց վարձատրության։
Որովհետև երբեմն մարդու ցավը ավելի բարձր է, քան ցանկացած գումար։
Բայց անշահախնդիր լինելը պետք է լինի սրտի ընտրություն, ոչ թե պարտադրանք։
Բժիշկը չի դադարում մարդ լինել։
Նա նույնպես ունի ընտանիք, պարտավորություններ, հոգնածություն։
Ես պատրաստ եմ իմ առաքելությանը։
Բայց ուզում եմ, որ բժշկի նվիրվածությունը գնահատվի, ոչ թե ընկալվի որպես անվերջ պարտք։
Այո՛, երբեմն հիասթափեցնող է տեսնել, որ մեր աշխատանքը չի արժևորվում։
Այո՛, երբեմն դժվար է շարունակել նույն նվիրվածությամբ։
Բայց այսօր ես դեռ այստեղ եմ։
Ես շարունակում եմ բուժել, լսել, աջակցել և պայքարել յուրաքանչյուր հիվանդի համար։
Իսկ թե ինչ կլինի ապագայում… չեմ կարող ասել։
Բայց այսօր իմ խիղճը հանգիստ է․ ես անում եմ այն, ինչ պարտավոր եմ անել...