Բժիշկ ուրոլոգ Գևորգ Գրիրգորյանը,ով այս օրերին ներկայացնում է իր մտահոգությունները Համընդհանուր պարտադիր ապահովագրության ծրագրի բաց կետերի հետ կապված իր ֆեյսբուքյան էջում գրում է ․
Այսօր տեղի ունեցավ Legist Advocates Team համահիմնադիր, փաստաբան Սոս Հակոբյանի (Sos Hakobyan) հետ հանդիպում:
Պայմանավորվել ենք, որ #ԲժշկիՁայն հասարակական մասնագիտական շարժմանը միացած բոլոր բուժաշխատողների աշխատանքից հեռացման և ռեպրեսիաների կիրառման ցանկացած դեպքի առթիվ հետևողական կերպով դիմելու ենք դատարան և ստանանք թե՛ փոխհատուցում և թե՛ ապօրինի որոշումներ կայացնելու համար պատժի կիրառում:
Հարգելի բուժաշխատողներ, ձեր իրավունքները կպաշտպանի Հայաստանի լավագույն փաստաբաններից մեկը...
Կանգ առնել չկա՛, վախենալ չկա՛, պայքարից հոգնել չկա՛, ուստի գնում ենք առաջ՝ հասնելու բուժաշխատողների արժանապատիվ աշխատանքային պայմանների վերականգնմանը:
Սկզբնաղբյուր