Սա այլևս լռելու թեմա չէ։
Երևանում, Ավան առողջության կենտրոնի տարածքում, տուբերկուլյոզային կաբինետի անմիջական հարևանությամբ գործում է ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ։ Այո՛, դուք ճիշտ եք հասկանում։ Այնտեղ, որտեղ պետք է լինի խիստ մեկուսացում և սանիտարական պաշտպանական գոտի, երեխաները խաղում են ամեն օր։
Տուբերկուլյոզը օդակաթիլային վարակ է։ Սա կարծիք չէ, սա գիտական փաստ է։ Իսկ երեխաները՝ ամենախոցելի խումբն են։
Բայց սա միայն խնդրի մի մասն է։
Նույն հաստատությունում, պոլիկլինիկայի 7-րդ հարկում գործող պալիատիվ բաժանմունքում տեղի են ունենում ցնցող և անթույլատրելի գործողություններ․
▪ մահացած անձանց մարմինները տեղափոխվում են ընդհանուր վերելակով
▪ առանց պատգարակի
▪ փակված մեշոկի մեջ
▪ ուղղահայաց դիրքով՝ հենված վերելակի պատին
▪ նույն վերելակով, որով օգտվում են հիվանդները, երեխաները և այցելուները
▪ և դուրս են բերվում ընդհանուր մուտքով
Սա արդեն ոչ միայն սանիտարական նորմերի խախտում է։
Սա մարդու արժանապատվության բացահայտ ոտնահարում է։
Սա հանրային առողջության նկատմամբ բացարձակ անփույթ վերաբերմունք է։
Ես դիմել եմ համապատասխան տեսչական մարմիններին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am ։ Սակայն ստացած պատասխանը լի է ընդհանուր ձևակերպումներով և չի պարունակում որևէ կոնկրետ տվյալ՝
❗ չի նշվում իրական հեռավորությունը վտանգավոր գոտուց
❗ չի ներկայացվում հոսքերի տարանջատման փաստացի ապացույց
❗ չի պարզաբանվում, թե ինչպես են թույլատրվում այս գործողությունները
Փաստացի՝ պատասխանատվությունից խուսափելու փորձ։
Սա ի՞նչ է նշանակում։
Սա նշանակում է, որ վերահսկող օղակները կամ չեն իրականացնում պատշաճ վերահսկողություն, կամ ուղղակի աչք են փակում ակնհայտ խախտումների վրա։
Սա նշանակում է, որ առողջապահական համակարգում կան լուրջ խնդիրներ՝ սկսած վերահսկողությունից մինչև լիցենզավորման գործընթաց։
Հարցեր, որոնք պահանջում են պատասխան՝
❗ Ինչպե՞ս է նման պայմաններում տրվել բժշկական գործունեության լիցենզիա
❗ Ինչպե՞ս է թույլատրվում նման վերաբերմունք մահացածների նկատմամբ
❗ Ինչպե՞ս են երեխաները հայտնվում վարակիչ վտանգի անմիջական հարևանությամբ
❗ Ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար
Երբ խոսքը վերաբերում է երեխաների առողջությանը և մարդկային արժանապատվությանը՝ լռել չի կարելի։
Ես այս հարցը չեմ փակելու։
Ես շարունակելու եմ բարձրաձայնել, մինչև տրվի հստակ պատասխան և վերացվեն այս խախտումները։
Խնդրում եմ տարածել։ Սա բոլորիս խնդիրն է։Սկզբնաղբյուրը