Լիլիթ Կարապետյանը իր ֆբ-յան էջում գրում է ՝
Ուզում եմ ներկայացնել նախկինում №12 պոլիկլինիկայի, ներկայումս վերանվանված «Ավան առողջության կենտրոն»-ի տնօրենի՝ Արա Ներսիսյանի գործունեությունը վերջին տարիներին հայտնվել է հասարակական և մասնագիտական ուշադրության կենտրոնում՝ պայմանավորված մի շարք վիճահարույց հանգամանքներով։
Մասնավորապես, աշխատանքային հարաբերությունների շրջանակում գրանցվել են դատական վեճեր, որոնցից մեկով դատարանը բավարարել է աշխատակցի հայցը՝ պարտավորեցնելով հաստատությանը վերականգնել նրան աշխատանքում և վճարել մոտ 9 միլիոն դրամի հասնող հարկադիր պարապուրդի փոխհատուցում։ Այս որոշումը փաստում է, որ տվյալ դեպքում աշխատակցի իրավունքները դատարանի կողմից ճանաչվել են խախտված։
Բացի այդ, մեկ այլ աշխատակցուհու ազատման հետ կապված գործը ներկայումս գտնվում է դատական քննության փուլում։ Ըստ ներկայացված նյութերի՝ ազատման դիմումում առկա է նշում, որ այն գրվել է տնօրենի բանավոր հանձնարարությամբ։ Գործի վերջնական իրավական գնահատականը դեռևս չի տրվել։
Առանձին քննարկման առարկա է դարձել նաև այն, որ հաստատության իրավաբանը և դատարաններում ներկայացվածությունը կատարում է տնօրենի հայրը, ընտանիքի անդամը։ Այս հանգամանքը, կարող է առաջացնել շահերի բախման վերաբերյալ հարցադրումներ և պահանջել համապատասխան գնահատում իրավասու մարմինների կողմից։
Նշված դեպքերը բարձրացնում են հարցեր հաստատությունում աշխատանքային հարաբերությունների կառավարման արդյունավետության և օրինականության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Արա Ներսիսյանը շարունակում է պաշտոնավարել և, ըստ շրջանառվող կարծիքների, վայելում է վերադաս մարմինների աջակցությունը։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ակնկալվում է, որ համապատասխան իրավասու մարմինները կտան լիարժեք գնահատական ստեղծված իրավիճակին՝ ապահովելով ինչպես աշխատակիցների իրավունքների պաշտպանությունը, այնպես էլ կառավարման համակարգի թափանցիկությունն ու պատասխանատվությունը։