Ահա ինչ է նշանակում «պաշտպանված իրավունքներ»՝ Հայաստանի իրականությունում 🕓 Հրապարակված է՝ 2026-04-21 08:46 <<Առողջության իրավունք>> ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը իր ֆբ-յան էջում գրում է․ Ահա ինչ է նշանակում «պաշտպանված իրավունքներ»՝ Հայաստանի իրականությունում2026 թվականի հունվարի 16-ին դիմել եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ բարձրաձայնելով լուրջ խնդիր՝Հայաստանում բժիշկների անհատական լիցենզավորման համակարգի շրջանակում ավագ բուժաշխատողների իրավունքների խախտումների վերաբերյալ։Նշել եմ հստակ՝այս իրավիճակը վտանգում է ոչ միայն բուժաշխատողների իրավունքները, այլ նաևբուժօգնության որակը և հանրային առողջությունը։Առաջարկել եմ հանդիպում՝ խնդիրը ներկայացնելու, փաստերը քննարկելու և լուծումներ գտնելու համար։ Հանդիպումը կազմակերպվեց։Լսեցին։Զարմացան, որ օրենքն արդեն ուժի մեջ է։Խնդրեցին՝ ներկայացնել ամեն ինչ գրավոր, առավել մանրամասն։ 30․01․2026-ին ուղարկեցի ամբողջական նամակը՝ ռիսկերով, փաստերով, հիմնավորումներով։ Պատասխան ստացվեց միայն 05․03․2026-ին՝ մի քանի անգամ հիշեցնելուց հետո։Պատասխանը՝«գրություն է ուղարկվել Առողջապահության նախարարություն՝ պարզաբանում ստանալու համար»։ Այսօր 20․04․2026-ն է։Եվ… լռություն։Ոչ դիրքորոշում,ոչ գնահատական,ոչ պաշտպանություն։ԵզրակացությունՄարդու իրավունքների պաշտպանին դիմելը Հայաստանում հաճախ նշանակում է՝ քո խնդիրը ուղարկել նույն մարմնին, որի դեմ կա բողոք…և հետո սպասել անորոշ ժամանակով։Հ․Գ․ Իրավունքները չեն խախտվում միայն օրենքներով։Դրանք խախտվում են նաև լռությամբ։ Սկզբնաղբյուր