Ուրեմն Armed հավելվածով այց եմ վերցրել այսօր ժամը 09:15 ու եկել պոլիկլինիկա։ Տեղում է միայն պարզվում, որ պոլիկլինիկան բացվում է ժամը 10:00-ից։ Հիմա հարց Armed-ին ու ՀՀ առողջապահության նախարարություն , Մարիամ Ծատրյան Անահիտ Ավանեսյան (Anahit Avanesyan)-ին. ինչի է հավելվածը թույլ տալիս գրանցվել մի ժամի, որը դեռ աշխատանքային չէ։ Ինչու է ամեն ինչ այսպես փնթի արվում։ Եթե պոլիկլինիկան շաբաթ 10-ից է բացվում, ուրեմն 9-10-ի միջակայքը պիտի հասանելի չլինի գրանցման համար, դա տարրական բան է էլի։ Նախորդ անգամ էլ նույն Armed- ում նշված էր բուժհաստատություն, որը տվյալ ծառայությունը չէր մատուցում։ Կարելի է դուրս գալ էս փնթիության ճիրաններից ու մի քիչ նորմալ անել ամեն ինչ։
Սկզբնաղբյուր