<<Առողջության իրավունքի իրավապաշտպան>>ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը իր ՖԲ-յան էջում գրել է․
Երեկվա իմ գրառմանն ի պատասխան՝ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» կողմից մի շարք օգտատերեր հարկ համարեցին արձագանքել՝ բացատրելով, թե դասերը կազմակերպվում են «ուշ ժամերի» և հանգստյան օրերին։
Ենթադրում եմ՝ «ուշ ժամը» առնվազն 20։00-ից հետո է, քանի որ մարզերից եկող տնօրենները հազիվ 1․5-2 ժամում կարող են հասնել մայրաքաղաք։
Հիմա իմ հասցեին «ոչ մասնագիտական գնահատականներ» հնչեցնող օգտատերերին առաջարկում եմ պատասխանել մի քանի պարզ հարցի․
1․ Արդյո՞ք օրդինատուրայի դիպլոմում նշվում է, որ ուսուցումը մասամբ իրականացվել է առցանց կամ ոչ ստանդարտ ձևաչափով։
2․ Արդյո՞ք այն դասախոսները, որոնք դասավանդում են «ուշ ժամերին» և հանգստյան օրերին, ստանում են արտաժամյա վարձատրություն։
3․ Եթե այո, ապա այդ գումարները ո՞ր բյուջեից են վճարվում և ինչպե՞ս են ձևակերպվում։
Հ․Գ․ Ի դեպ, Ազգային անվտանգության ծառայությունը մի հետաքրքիր հետաքննական գործիք ունի՝ տեղորոշում․․․
Հուսամ, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայություն, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինՀղումը, այս հարցերը նաև դուք կտաք․․․