Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կեսօրին ներկայացնելու է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման 6 ամսվա արդյունքները։
Մինչ այդ, ես կոնկրետ օրինակով ներկայացնեմ, թե ինչպես ապահովագրության ներդրումը մարդուն զրկել է ժամանակին բուժօգնություն ստանալու հնարավորությունից։
Արմանը ոտքը վնասել էր, երկու օր հետո ավելի այտուցվեց, զանգել է մեզ սպասարկող պոլիկլինիկա, ոչ մի կերպ ոչ այդ օրը, ոչ մոտակա օրերին ազատ բժիշկ չկա, որ նայի, ուղարկի նեղ մասնագետի մոտ, նա էլ անհրաժեշտ հետազոտություններ նշանակի։ Դե, վճարովի ռենտգեն հետազոտություն անցավ, պարզվեց կոտրված է։ Մեզ սպասարկող պոլիկլինիկայում էլի գրանցվել չի լինում, որ բժիշկը բուժում նշանակի....
Ուժեղ գլխացավեր ունի, զանգում է գրանցվելու համար, ասում են, կարող եք մոտենալ օգոստոսին, քանի որ ձեր թերապևտի մոտ ազատ ժամ միայն օգոստոսին կա....
Դե հիմա ասեք, ինչու պետք է ապահովագրության ներդրումը բարդացնի շտապ բուժօգնության կարիք ունեցող մարդու կյանքը, ինչո՞ւ գլխացավերով պետք է սպասել երկու ամիս, բժշկին մոտենալու համար, ինչո՞ւ ապահովագրված անձը պետք է վճարովի հետազոտվի... Սկզբնաղբյուր