ՔՊ-ի ուրախ ավտոբուսի մեջ տժալու կռիվ տվող նախարարուհին ամեն րոպե խոսում է բարեփոխված ու «անվճար» առողջապահական համակարգից, մինչդեռ քաղաքացին ամիսներով հերթի մեջ է սպասում պարզ այցի համար։
Օրեր առաջ գնացի պոլիկլինիկա՝ հոդաբանի մոտ այց գրանցելու համար։ Ասացին՝ մինչև կցագրված թերապևտը չզննի և ուղեգիր չտա, չեմ կարող մտնել հոդաբանի մոտ։ Ասեցի՝ լավ, գրանցեք թերապևտի մոտ։ Պատասխանեցին՝ կարող ենք գրանցել ապրիլի 29-ին։
Այսինքն՝ քաղաքացին ամիս ու կեսից ավել պետք է սպասի, որ նոր մտնի թերապևտի մոտ, նա էլ ուղեգիր տա։
Աշխատակցուհին ընդունարանում պատասխանեց, որ ընդամենը երկու թերապևտ է, գերծանրաբեռնված վիճակ է։ Եթե չեմ ուզում սպասել՝ 15 000 դրամ վճարեմ ու մտնեմ։
Դուրս է գալիս, որ 15 000 դրամ չունեցող քաղաքացին կարող է ամիսներ շարունակ սպասել հերթի մեջ։ Աստված չանի, եթե լուրջ խնդիր լինի։
Այսօր երեխայիս տարա մեկ այլ պոլիկլինիկա, որտեղ նա գրանցված է։ Մտա ու թվաց՝ դեկտեմբերի 31-ին սուպերմարկետ եմ մտել․ ասեղ գցելու տեղ չկար։ Մեծ, փոքր՝ բոլորը հերթի մեջ։
Ասում են՝ սա նոր համակարգ է․ եթե չեք ուզում հերթերի մեջ կանգնել, պետք է նախապես ծրագրով գրանցվել։
Ինձ մոտ հարց առաջացավ՝ ծեր տատիկներն ու պապիկները, ովքեր ունեն կոճակային հեռախոս, ո՞նց են սպասարկվելու։
Ստեղծվել է մի համակարգ, որը պարզապես բարդացրել է քաղաքացու կյանքը։
Վստահաբար ասում եմ՝ «անվճար» համակարգից շատ քիչ քաղաքացիներ են օգտվում, որովհետև մեխանիզմը այնպես է կառուցված, որ առողջական խնդիր ունեցող մարդը չի կարող ամիսներ կամ շաբաթներ սպասել, թե երբ իրեն անվճար կսպասարկեն։
Առողջությունը չի սպասում։
Ուստի լայնաժպիտ տիկին նախարարուհուն փոխանցեք, որ ես ուշադրության կենտրոնում եմ պահելու այս հարցը, և սա չի լինելու միակ անդրադարձը։ Եթե չշտկեք ստեղծված իրավիճակը, ձեր ժպիտի երկայնքով բացելու եմ ողջ ճշմարտությունը և թույլ չեմ տալու, որ կեղծ ու պոպուլիստական թեզեր ասելով պար գաք ավտոբուսներում, մինչ այդ հերթերի մեջ մարդիկ առողջություն են կորցնում։
Գրառումը վերցված է Անի Կարապետյանի ՖԲ-յան էջից ՝ Հղումը