Մինչև պետությունը որոշեց մեզ ստիպողաբար «առողջ» պահել , 15 տարեկան աղջիկ երեխաների համար որոշակի ստուգումներ էր նախատեսվում անվճար ( փոքր կոնքի, վահանաձև գեղձի ուլտրաձայնային, արյան ընդդհանուր անալիզ ..) : Հիմա բացի պատվաստումից էս ամենը չկա . հիվանդանոցներում քաոս է: Արմմեդը չի աշխատում նորմալ . երեխաներից մեկը կցված է համակարգում մյուսը գոյություն չունի . բժիշկը ուղեգիր է ներդնում համակարգում համապատասխան մասնագետի մոտ , մի քանի ժամ հերթի մեջ սպասելուց հետո համակարգը կախում է և ուղեգիրը չկա :
Կարող եմ անվերջ գրել միայն իմ այցելության ընթացքում, ինչի միջով են անցնում, թե բուժառուները, թե բժիշկները , ինչքան ժամանակատար ու անարդյունավետ է էս ամենը ,թե ինչքան ավելորդ բյուրոկրատիա է ներդրված մեր առողջության մասին խիստ մտահոգ իշխանուփյան միֆի ետևում :
Արդյունքում, եթե ինչ-որ փոքր խնդրով այցելում եք բժշկի , ամեն դեպքում այց ամրագրեք նաև սրտաբանի մոտ, որովեհտև դրա կարիքը հաստատ զգացվում է :
Հեղինակ՝ Նվարդ Մելքոնյան